Ժամը 15:00-20:00 ընթացքում կրակը կդադարեցվի՝ երկու կողմից զոհվածների մարմինների որոնման համար

Քիչ առաջ ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 15:00- 20:00 ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում ապահովել կրակի դադարեցման ռեժիմն ու սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները:

Ըստ Հասրաթյանի, գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները: