Այս տարի կավարտվի Քարվաճառի ճանապարհի հիմնանորոգումը

Լեռնային Ղարաբաղ - Տեսարան Մարտակերտից

Կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից մեկ միլիարդ դրամ հատկացրեց տրանսպորտի և կապի նախարարությանը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար։

«Սա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, Քելբաջարի (Քարվաճառ) ճանապարհն է, որի հիմնանորոգումը մենք այս տարի որոշել ենք ավարտել: Դա նախագահի հանձնարարականն է», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։