ՀՀ ՊՆ-ն ևս չորս զոհված զինծառայողի անուն հրապարակեց

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների հետևանքով զոհված ևս չորս զինծառայողի անուն է հրապարակել․ շարքային Աբրահամյան Արամ Արայիկի (ծնված 1996 թվականին), շարքային Սահակյան Սարգիս Արմենակի (ծնված 1995 թվականին), շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի (ծնված 1996 թվականին), շարքային Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի (ծնված 1996 թվականին)։

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության երեկվա տվյալների, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 29 զինծառայող, վիրավորվել է 101-ը: 28 զինծառայող անհետ կորած է համարվում: Հայկական կողմը կորցրել է նաև 14 տանկ: