ՄԽ միջնորդները սկսել են հանդիպումները Բաքվում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն այսօր Բաքվում սկսել են նախատեսված հանդիպումները:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միջնորդների հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան շփման գծում վերջին իրադարձությունները: Համանախագահները ողջունել են կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը և կարծիք են հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ բնույթ կրեն, ու դրանց արդյունքում հակամարտությունը պետք է շուտափույթ լուծում ստանա, փոխանցում է ադրբեջանական գործակալությունը:

Բաքվում նախատեսվում են միջնորդների հանդիպումները այլ պաշտոնյաների հետ ևս:

Վաղը համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ, ապրիլի 9-ին՝ Հայաստան: