Ապրիլի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Նալբանդյանը կմասնակցի նաև ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին։