Հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Մինսկի խումբ

Մինսկի խմբի համանախագահները Երևանում, արխիվ

Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այսօր հայտարարել է Մինսկի խումբը:

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև Ավստրիան, որը 2017-ին նախագահելու է ԵԱՀԿ-ն, և Սերբիան, որը նախագահել է կառույցը 2015-ին, խստորեն դատապարտում ենք շփման գծում լարվածության աննախադեպ աճը: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում տուժած ընտանիքներին: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը»,- ասված է հայտարարությունում:

«Իրավիճակի վատթարացումը անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»,- նաև նշված է Մինսկի խմբի հայտարարությունում: