Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» պոլիգոնում:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը, հղում տալով Հարվային ռազմական օկրուգին, զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա:
Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը: