Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր ժամը 12:00-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է «երկկողմանի պայմանավորվածությամբ»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է երկկողմանի համաձայնությամբ կրակի դադարեցման մասին: