Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարել իր այցը Բաքու

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարել իր այցը Բաքու:

Ինչպես ծրագրված էր, ապրիլի 11-ին Լավրովը կմասնակցի Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամեդ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը, Russia Today-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Զախարովայի փոխանցմամբ՝ Բաքվում կայանալիք հանդիպմանը կողմերը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում և կարգավորման ուղիները: ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը ասել է, որ «ստեղծված իրավիճակում Բաքվում ադրբեջանցի գործընկերների հետ ավելի վաղ ծրագրված շփումները հատուկ կարևորություն են ստանում, ինչպես և ապագա բարձր մակարդակի շփումները Երևանում (ԵՏՄ վարչապետների հանդիպման ընթացքում)»: