Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ, քիչ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Հովհաննիսյանը հայտնում է․ - «Լավ լուրերից հերթական մեկը. փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ»: