Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը առաջխաղացում է արձանագրել հյուսիսային ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը հայկական անօդաչու թռչող սարք է խոցել: Ընդհակառակը, պնդում են ՊԲ-ից, հայկական կողմն է խոցել ադրբեջանական անօդաչու թռչող սարք, որը ընկել է ադրբեջանական տարածքում` սահմանին մոտ: Այդպիսով` ընդհանուր առմամբ հայկական կողմը խոցել է ադրբեջանական չորս անօդաչու թռչող սարք: