Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են, քիչ առաջ հաղորդեց Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ծավալված մարտական գործողությունների ընթացքում Պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:
Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը լրացուցիչ կհաղորդի առաջիկա հաղորդագրություններում: