Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 6-ին իր նստավայրում կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, տեղեկացրել է Դաշնային կառավարության փոխխոսնակ Գեորգ Շթրեյթերը:
«Զրույցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Կքննարկվեն նաև Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները», - ասել է Շթրեյթերը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մերկելի հետ տեղի կունենա ԼՂ հակամարտության լարվածության աննախադեպ աճի ֆոնին:
2016 թվականին Գերմանիան է նախագահում ԵԱՀԿ-ում:
Ապրիլի 5-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում: