Սենոր Հասրաթյան. Ոչնչացվել է 3 ադրբեջանական տանկ, հայկական կողմը կորցրել է մեկ տանկ

Այսօր հայկական կողմը հյուսիսային ուղղությամբ իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի երեք տանկ է ոչնչացրել, ինչպես նաև մարտական մեքենա, զրահատեխնիկա։

Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ադրբեջանական խփված տանկերի թիվն այս պահին 14-ն է։

Հասրաթյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը մեկ հայկական տանկ է ոչնչացրել։ Հայկական կողմի զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։