Էրդողանը ցավակցել է Ալիևին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Անկարայում, 15-ը մարտի, 2016թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ցավակցություն է հայտնել «ճակատային գծում» մարտերի ընթացքում զինծառայողների զոհվելու կապակցությամբ, փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Անադոլու»-ն, վկայակոչելով իր աղբյուրը Թուրքիայի նախագահի վարչակազմում, հաղորդում է, որ Էրդողանը իր և թուրք ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Ալիևին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։