Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ «Интерфакс-АВН» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին, հաղորդել էր, որ Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտապես կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ։ «Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սպառիչ տեղեկություններ ենք ստացել տեղի ունեցած զինված բախումների վերաբերյալ։ Կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ասել էր Զայնետդինովը։