Ղարաբաղից երեք վիրավոր զինվորներ տեղափոխվել են Երևան

Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյան

Լեռնային Ղարաբաղից «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել պայմանագրային և ժամկետային երեք զինծառայողներ։ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի փոխանցմամբ, նրանք վնասվածք են ստացել որովայնի և կրծքավանդակի շրջանում։ Բժիշկները երեքի վիճակն էլ գնահատում են կայուն ծանր։

Ասատուրյանի խոսքով, զինվորները նախ վիրահատվել են Ղարաբաղի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ «Երեքից երկուսին այս պահին վիրահատում են», - ասաց հոսպիտալի պետը։

Մանրամասներն՝ ավելի ուշ