Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին կոչ է անում քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։
«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Լավրովը խոսել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և կոչ արել քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։