Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է ստացվող լուրերին 

Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել։ Կարծում ենք, որ առաջին հերթին անհրաժեշտ է որպեսզի կողմերն անհապաղ դադարեցնեն զինված բախումները», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: