Զինված խմբի գործով երկու կալանվածներ գրավի դիմաց ազատ կարձակվեն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Նորք թաղամասում վնասազերծված զինված խմբի գործով կալանավորվածներ Ասյա Մկրտչյանի և Մարինե Կացանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի միջնորդությունը՝ թույլատրելով 500 000 դրամի չափով գրավը մուծելուց հետո ազատ արձակել վերջինիս պաշտպանյալներին:

Այս մասին «Ազատությանն» ասաց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: