Ամերիկյան մամուլը գրում է, որ ռուսական զինուժի մեծ մասը շարունակում է մնալ Սիրիայում. ռուսական ինքնաթիռներն ու տանկերը դեռ Սիրիայում են։
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, թե Վաշինգտոնը Մոսկվայից աջակցություն է ակնկալում սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման հարցում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 14-ին հրահանգեց, մարտի 15-ից դուրս բերել ռուսական հիմնական զինուժը Սիրիայից։