Միքայել Համբարձումյան. Զինված խմբի ֆինանսավորողը հայտնի է, ազատության մեջ է

Միքայել Համբարձումյան

ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի խոսքով, զինված խմբի գործով մեղադրվում է 33 անձ, որից 25-ն այս պահին կալանավորված է, ութի համար խափանման այլ միջոց է ընտրվել։

Համբարձումյանը նշեց, որ գործով չկա մեկ անձ, որ այս պահին հետախուզվում է։ «Հայտնի է նաև խմբի ֆինանսավորողը», - ասաց ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը՝ նշելով, որ նա Հայաստանից է և այս պահին ազատության մեջ է։

Համբարձումյանը նշեց, որ խումբը ձևավորվել է 2015 թվականի մայիս ամսին, իսկ ԱԱԾ-ի տեսադաշտում է հայտնվել սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։

«Գործով ստացված տվյալների համաձայն, խումբը գործելու էր նոյեմբեր ամսին հաջորդող Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանի օրերի ընթացքում։ Հանցագործության նախապատրաստումը գտնվում էր ավարտական փուլում», - ասաց Համբարձումյանը։

ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը նաև ասաց, որ խմբի նպատակն էր՝ «բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել»։

Մանրամասներն՝ ավելի ուշ