Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է ‪Պալմիրայի ազատագրումը

Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

«Ողջունում ենք Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի», - ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում։

Երեկ սիրիական հեռուստատեսությունը հաղորդեց, որ Սիրիայի կառավարական զորքերը, ռուսաստանյան զինված ուժերի աջակցությամբ, վերադարձրել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Հաղորդվում է նաև, որ կառավարական ուժերը քաղաքում սկսել են ականազերծման աշխատանքները։