Բակո Սահակյանը ընդունել է ՀՀՇ պատվիրակությանը

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պատվիրակությանը՝ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ ընդգծելով դրանց օգտակարությունը Հայաստանի և Ղարաբաղի համար: