Բելգիայի դատախազության հայտնում է, որ ոստիկանությունը երեկ 4 մարդու է ձերբակալել՝ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու կասկածանքով:
31 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Բրյուսելում շարունակվում են հատուկ գործողությունները ահաբեկիչներին բացահայտելու և վնասազերծելու ուղղությամբ:
Ավելի վաղ ձերբակալված 9 հոգուց 5-ը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել: Այլ մանրամասներ դատախազությունը չի հաղորդում:
Իսկ Հոլանդիայի դատախազությունը փոխանցում է, որ երեկ Ռոտերդամում ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ ֆրանսիացի 32-ամյա մի տղամարդու՝ Ֆրանսիայի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով: