ՀՀԿ-ն Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց է հիմնում

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառում Երևանում, 2011թ․

Հանրապետական կուսակցությունը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց է հիմնադրում։

Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նման դպրոցներ եվրոպական մի շարք երկրներում ընդունված են, առաջադեմ քաղաքական կուսակցությունները քաղաքական դպրոցներ են հիմնադրում։