Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց Լեռնանցքը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: