Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է քննարկել հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի օրինագծի վավերացման հարցը:
Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, նշելով, որ համաձայնագիրը վերաբերում է Հայաստանին բնական գազի, նավթամթերքների և չմշակված ադամանդների մատակարարմանը: «Այդ փաստաթուղթը համաձայնեցված է, առաջիկայում մենք հանդիպում կունենանք Երևանում»,- ասել է Մեդվեդևը:
Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ Ռուսաստանի վարչապետը Երևան է այցելելու ապրիլի 7-ին: «Իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ»,- ասել էր Աբրահամյանը: