Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 07.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանում գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
«Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ», - ասված է հաղորդագրությունում: