Աֆղանստանում Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նոր հրամանատարը ներողություն է խնդրել Կունդուզի բնակիչներից անցյալ տարի քաղաքի հիվանդանոցին սխալմամբ հասցված ավիահարվածի համար:
Հարձակման հետևանքով 42 մարդ էր մահացել, այդ թվում՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցները։
Հարձակումից հետո կազմակերպության հիվանդանոցը դադարեցրել էր գործունեությունը։ Այն միակ վնասվածքաբանական հիվանդանոցն էր հյուսիսային Աֆղանստանում: