Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Բրյուսելում այսօր պայթյուններ են որոտացել օդանավակայանում, նաև մետրոյի երկու կայարաններում՝ «Մալբեկ»-ում և «Շուման»-ում: Հասարակական տրանսպորտի գործունեությունը դադարեցվել է:
Այս պահի դրությամբ հայտնի է, որ օդանավակայանի պայթյունի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, կան վիրավորներ: