Ռուսական օդային աջակցությունը վայելող սիրիական բանակը ընդհուպ մոտեցել է հնադարյան Պալմիրա քաղաքի մատույցներին՝ փորձելով այն հետ խլել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից:
Մարտի 21-ին բախումներ են տեղի ունեցել քաղաքից ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա:
Սիրիական զինուժը դեռ մարտի սկզբից է մարտեր մղում ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Պալմիրան հետ գրավելու նպատակով: Ռուսական զինված ուժերը շաբաթներ շարունակ հարյուրավոր օդային հարվածներ են հասցրել իսլամիստ զինյալների դիրքերի ուղղությամբ, չնայած դրան՝ սիրիական ուժերի առաջընթացը բավական դանդաղ է ընթանում:
«Իսլամական պետությունը» արդեն իսկ ոչնչացրել է Բաալ֊-Շամինա տաճարը, Պալմիրայի հաղթական կամարը և այլ ճարտարապետական հուշարձաններ: