Պաշտոնական տվյալների համաձայն, ցրտահարությունից տուժել են հատկապես Արմավիրի, Էջմիածնի, Բաղրամյանի ու Արտաշատի շրջանները: Ցրտահարված բերքի դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին Գյուղատնտեսության նախարարությունն առայժմ լռություն է պահպանում:
«Ազատության» հետ զրույցում Արմավիրի մարզի Ջրաշեն և Բամբակաշատ գյուղերի բնակիչները պատմեցին, որ իրենց ձեռնարկած միջոցները արդյունք չեն տվել, և բերքը ցրտահարվել է:
Այստեղ եկամտի հիմնական աղբյուրը ծիրանն է, վնասվել են նաև սալորի, կեռասի ու դեղձի ծառերը:
Ջրաշենցիներն ու բամբակաշատցիները բողոքեցին նաև այլ խնդիրներից․ որ մինչև հիմա չեն ստացել աշնանը հանձնած բերքի գումարը, որ չեն կարողանում մարել վերցրած վարկերը, որ գումար չունեն անգամ արտոնյալ գներով պարարտանյութ գնելու համար: