Քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության ութ ներկայացուցիչներ, ովքեր «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով բողոքի ակցիա էին իրականացնում հրապարակի կենտրոնում։
Բանտարկյալների համար նախատեսված հագուստով ու ձեռնաշղթաներով ակցիա իրականացնող կանանց ոստիկանությունը հորդորեց դուրս գալ հրապարակի կենտրոնից և ակցիան իրականացնել մեկ այլ վայրում, քանի որ Հանրապետության հրապարակի այդ հատվածն, ըստ ոստիկանության, նախատեսված չէ նման միջոցառումների համար։
Կանայք չենթարկվեցին ոստիկանների պահանջին և որոշեցին նստել հրապարակի կենտրոնում, ոստիկաններն էլ ակցիայի ութ մասնակիցներին ոստիկանական մեքենայով տեղափոխեցին բաժանմունքներ։
Մանրամասներն՝ ավելի ուշ