Սիրիայում ռազմական գործողությունն արժեցել է 33 միլիարդ ռուբլի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների հետ հանդիպմանը։
Պուտինի խոսքերով՝ այդ ծախսերն արվել էին պաշտպանության նախարարության բյուջեի հաշվին, իսկ գումարը նախատեսված էր զորավարժությունների և մարտական պատրաստվածության համար, սակայն ուղղվել է «Սիրիա գործուղված զորախմբի ապահովմանը»։
Այսօր ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ Սիրիայից ռուսական զինուժի հիմնական մասի դուրսբերումը կտևի 2-3 օր։