Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵՄ դեսպանի հետ

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:

«Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև փոխդեսպան Դիրք Լորենսը, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, նոր ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քաղաքական զարգացումները, քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի միասնական պահանջների պլատֆորմի ձևավորման գործընթացը, Հայաստանի ժողովրդավարեցմանն ուղղված հարցեր»,- հայտնում է Կոնգրեսի լրատվական ծառայությունը: