Ալիևը ժամանել է Անկարա

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Անկարա։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, երկու երկրների նախագահները առանձնազրույց կունենան, որին կհաջորդի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը։

Նիստը, հիշեցնենք, նախատեսված էր Բաքվում՝ Ռեջեփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի համանախագահությամբ։ Սակայն մարտի 13-ին Անկարայի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից հետ Էրդողանը հետաձգեց այցը Բաքու, փոխարենը Ալիևը պատրաստակամություն հայտնեց ժամանել Թուրքիայի մայրաքաղաք։