Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հանդիպեցին ՀԱԿ խմբակցության հետ

ՀԱԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Քիչ առաջ ավարտվեց Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հանդիպումը Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության հետ:

Ինչպես փոխանցեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հանդիպումը ձևական բնույթ չի կրել, բավական երկար է տևել, փորձագետները ուշադրությամբ լսել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ-ի պատգամավորների առաջարկները:

ՀԱԿ-ը Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր չորս առաջարկներին ավելացրել է ևս մեկը՝ մաքուր համամասնական ընտրակարգ՝ առանց մեծամասնականի տարրերի:

Ազգային ժողով են եկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որոնք հանդիպում են իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության հետ:

Այսօր նախատեսված է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հանդիպումը նաև Հանրապետական խմբակցության հետ:

Մանրամասները՝ քիչ անց