Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի մեղադրականը չի հաստատվել, և գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:
Սաֆարյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը նրա կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։
Դատախազությունը նաև վերացրել է Ամանորի գիշերը ոստիկանների կողմից բռնությունների վերաբերյալ գործը կարճելու՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը:
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն ոստիկանների գործողություններում հանցակազմ չէր գտել: