Ժնևում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հաստատել է, որ Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով զբաղվող մոսկովյան գրասենյակը փակվելու է: Այս մասին երեկ հաղորդեց ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:
Գործակալությունից առայժմ չեն մեկնաբանում գրասենյակի փակումը: Ռուսական կողմը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը նպաստել է Ռուսաստանում մարդու իրավունքների ինստիտուտների կայացմանը, և իրենք «արտառոց ոչինչ չեն տեսնում» այն բանում, որ մոսկովյան գրասենյակը փակվում է:
Գրասենյակի փակման կապակցությամբ մարտի 10-ին անհանգստություն էր հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը: