Ավտոմեքենաների պետհամարանիշերում` այսուհետ նաև G և X տառերը

Կառավարության այսօր ընդունած որոշմամբ՝ ներկայումս տրանսպորտային միջոցների համարանիշերում օգտագործվող A, C, D, F, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V և Z տառերի թվում կարող են օգտագործվել նաև G և X տառերը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ գործադիրի նախկին որոշումներից մեկում կատարված համապատասխան փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ «գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»: