Վաղը Երևանում՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքում, տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը և ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ: