Սավչենկոյին վերադարձնելու համար Պորոշենկոն պատրաստ է փոխանակության

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ռուսաստանյան դատարանում, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է փոխանակության՝ տուն վերադարձնելու համար Նադեժդա Սավչենկոյին։

Սավչենկոն ուկրաինացի օդաչու է, արել է այն, ինչ պարտավոր էր անել Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի՝ պաշտպանելով հայրենիքը, ասել է Պորոշենկոն՝ նշելով, որ կին օդաչուին առևանգել են Դոնբասում, տարել Ռուսաստան և հիմա էլ փորձում են հանցագործություն բարդել նրա վրա։