Վահան Բաբայանը որոշեց դուրս գալ ԲՀԿ-ից

Վահան Բաբայան, արխիվ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ԲՀԿ-ից դուրս գալու որոշում է կայացրել։

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն «Ազատության»-ն ասաց. - «Սիրով կբավարարենք նրա դիմումը»։

Բաբայանը, հիշեցնենք, ավելի վաղ հրաժարվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարտականություններից։