Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՄ) սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր ժամը 16։13-ին Հայաստանի տարածքում գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ի փոխանցմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալլ:
Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: