Կազանում ձերբակալել են Կասյանովի հետ հանդիպման կազմակերպչին

Միխայիլ Կասյանով, արխիվ

Կազանում ոստիկանությունը մեկ օրով ձերբակալել է «ՊԱՌՆԱՍ» կուսակցության թաթարական մասնաճյուղի ղեկավար Մարսել Շամսուտդինովին: Ձերբակալության պատճառը, ըստ իրավապահների, իբր 3 հազար ռուբլու չմուծված տուգանքն է: Այս մասին տեղական "Реальное время" թերթին պատմել է Կազանի ակտիվիստներից մեկը՝ Իլյա Նովիկովը:

Ակտիվիստի խոսքով, սակայն, Շամսուտդինովը տուգանքը վճարել էր դեռ օրեր առաջ՝ հենց իր քարտով: Ինչպես հայտնում է "Медиазона"-ն, մարտի 12-ին Կազանում պլանավորված է ժողովրդավարական կոալիցիայի առաջնորդ Միխայիլ Կասյանովի հետ հանդիպում, որի կազմակերպիչը Շամսուտդինովն է :