Ոստիկանությունը ձերբակալել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Նախկին նախագահի տանը ևս տեղի է ունեցել խուզարկություն․ լայնամասշտաբ օպերատիվ միջոցառմանը մասնակցել է 200 ոստիկան և հարկային ծառայության 30 ներկայացուցիչ:
2011 թվականին նախագահի պաշտոնին հրաժեշտ տված Լուլա դա Սիլվան հերքում է կոռուպցիոն մեղադրանքները:
Իրավապահները հետաքննություն են սկսել պետական «Պետրոբրաս» նավթային ընկերությունում կոռուպցիոն հանցագործության կապակցությամբ, որին, ըստ նրանց, առնչություն ունեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Գործը մեծ հնչեղություն է ստացել, երբ 2014 թվականին ձերբակալվել է ընկերության նախկին տնօրեններից մեկը: Մինչ այժմ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ:
Այսօր Բրազիլիայի վերաքննիչ դատարանը հաստատել է խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակին առաջադրված՝ նավթային ընկերության հետ պայմանագիր ստորագրելով մի քանի միլիոն դոլար յուրացնելու մեղադրանքը: