Ադրբեջանը Վրաստանին կմատակարարի ավելի շատ և էժան գազ

Վրաստան - Գազի հաշվիչներ Թբիլիսիում, արխիվ

Վրաստանը Ադրբեջանից հետագա տարիներին կստանա լրացուցիչ 500 միլիոն խորանարդ մետր գազ: Համապատասխան համաձայնագիրը այսօր Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

Նախատեսվում է նաև, որ Ադրբեջանը կնվազեցնի գազի գինը:

Անցյալ շաբաթ, հիշեցնենք, Բաքվում տեղի էին ունեցել բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Կախա Կալաձեի մասնակցությամբ:

Ավելի վաղ Կալաձեն ասել էր, որ Ադրբեջանը չի կարող բավարարել Վրաստանի գազի ամբողջ պահանջարկը: