Եվրոպական հանձնաժողովը մտադիր է առաջիկա երեք տարում Եվրամիությանը հատկացնել 700 միլիոն եվրո՝ միգրացիոն ճգնաժամը կարգավորելու համար։
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի անդամ, հումանիտար նախագծերի համակարգող Քրիստոս Ստիլիանիդեսը, այդ միջոցները պետք է ուղղվեն միության այն երկրներին, որոնք ամենաշատն են տուժել փախստականների զանգվածային հոսքից և հայտնվել են հումանիտար աղետի եզրին։
Գումարները կուղղվեն առաջին անհրաժեշտության ապրանքների, վրանների և դեղորայքի ձեռք բերմանը։ Այս առաջարկությունը նախ պետք է հավանության արժանանա Եվրախորհրդարանի կողմից։ Բացի այդ, պլանի իրագործումը առաջին անգամ կհամակարգվի նաև ՄԱԿ-ի և այլ հումանիտար կազմակերպությունների օգնությամբ։