Մեղադրողը պահանջել է Սավչենկոյին ազատազրկել 23 տարով

Նադեժդա Սավչենկոն դատարանում, 2-ը մարտի, 2016թ.

Մեղադրողն այսօր միջնորդել է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման և 100 հազար ռուբլի տուգանքի: Դատախազը պնդել է, թե ապացուցվել է Սավչենկոյի մեղադրանքը՝ երկու ռուս լրագրողի սպանելու առնչությամբ:

Նախօրեին Սավչենկոն զգուշացրել էր, որ կհայտարարի չոր հացադուլ, եթե ռուսական դատարանի դատավճռից 10 օր անց իրեն չտեղափոխեն Ուկրաինա:

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է 2014 թվականին՝ Լուգանսկի շրջանում: Նա հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ իրեն առևանգել են անջատականները:

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Սավչենկոյի փաստաբանը հայտարարել էր, թե ռուսական և ուկրաինական կողմերը իր պաշտպանյալին վերադարձնելու շուրջ պայմանավորվածության են հանգել։